Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Կոալիցիոն սուտ և դեբիլապատում

Կոալիցիոն սուտ և դեբիլապատում
21.11.2024 | 12:51

Երևանի իշխանական կոալիցիան ստում է, թե քաղաքային տրանսպորտի մասով իրենց առաջարկած փաթեթներով գինը որոշ դեպքերում կարող է ցածր լինել 100 դրամից։ Գործնականում դա տեղի չի ունենալու։ Ճիշտ հակառակը՝ տրանսպորտի գինը թանկանալու է մինչև 300 դրամ։ Ավտոբուսի գինը տվյալ դեպքում կթանկանա մինչև 3 անգամ, իսկ տրոլեյբուսինը՝ մինչև 6 անգամ։

Երբ կոալիցիոն ստին հակադարձում ես, որ եթե ասում եք, որ 100 դրամից էժան էլ կարող է լինել, ապա այդ դեպքում քաղաքացուն ընտրության հնարավորություն տվեք, որ եթե ինքն ուզում է, ապա թող միայն 100 դրամ վճարի ամեն ուղևորության համար, անմիջապես հրաժարվում են այդ առաջարկից։

«Քաղաքացին հո դեբի՞լ չէ, որ ամեն ուղևորության համար 100 դրամ վճարելու տարբերակն ունենալով՝ քաղաքապետարանի առաջարկած փաթեթներից օգտվի»,- պահի տակ ու դեբիլավարի անկեղծանում են ՔՊԿ-ի կոալիցիոն կցորդները։ Այդպիսով նրանք խոստովանում են այն, ինչն ակնհայտ է, այսինքն՝ խոստովանում են, որ թանկացնում են քաղաքային տրանսպորտը։ Պարզապես այդ թանկացումները քողածածկում են տարբեր փաթեթների տակ։ Բայց դե մարդիկ դեբիլ չեն, հասկանում են, թե ինչն ինչոց է և զանգվածաբար մերժում են այդ թալանը։ Դա է պատճառը, որ մեր նախաձեռնած ստորագրահավաքը շատ հեշտությամբ է անցնում։

Մենք արդեն ունենք օրենքով սահմանված ստորագրությունների քանակը, բայց շարունակելու ենք մեր աշխատանքները, որպեսզի հա՛մ մարդկանց իրազեկենք հունվարի 1-ից սպասվողի մասին, հա՛մ ավելի շատ մարդ ներգրավենք որպես «Մայր Հայաստանի» առաջարկած այլընտրանքային նախագծի համահեղինակ։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 10457

Մեկնաբանություններ